lirik lagu sayat-nova – tamam ashkhar
թամամ աշխարհ պտուտ էկա՝ չը թողի հաբաշ, նազանի
չը տեսայ քու դիդարի պէս՝ դուն դիփունէն բաշ, նազանի
թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղումաշ, նազանի
էնդու համա քու տեսնողը, ասում է՝ վա՜շ վա՜շ նազանի։
դուն պատուական ջաուահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի
ով կու գըտնէ՝ ա՛խ չի քաշի, վա՛յ քու կորցընողին ըլի
ափսո՛ւս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծնողին ըլի
ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազանի։
դուն է՛ն գլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած
դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած
աչքիրըդ օսկէ փիալա՝ չարխեմէն փընջան է քաշած
թերթերուքդ՝ նիտ ու նաշտար, սուր դալամթըրաշ, նազանի։
էրեսըդ՝ ‘արսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին
բարակ միջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին
ղալամըն ձիռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին
եփ նըստում իս՝ թութի ղուշ իս, եփ կանգնում իս՝ ռաշ, նազանի։
ես է՛ն սայաթ—նովասին չիմ վուր աւզի վրայ հիմնանամ
աջաբ միզիդ ի՞նչ իս կամում՝ սըրտէդ մէ խաբար իմանամ
դուն կըրակ, հագածըդ կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ
հնդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազանի։
Lirik lagu lainnya:
- lirik lagu rhyno – soucis
- lirik lagu yes – tempus fugit (tracking session)
- lirik lagu spencer the wolf – monstruo(a spanish song)
- lirik lagu projeto hare – inferno (com ou sem você)
- lirik lagu jxma destine – memory rot
- lirik lagu the skids – kaputt
- lirik lagu vicious teknique – no distractions
- lirik lagu generations from exile tribe – run this town
- lirik lagu feridun düzağaç – ela
- lirik lagu chiedu oraka – serve you a taster