lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu sayat-nova – nazani

Loading...

դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե
չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի
արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
չը կա քիզի նըման` չափով, նազանի:

շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ
արի մե ռահմ արա, լա’վ կացի միզիդ
գուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ`
սանթուրով, քամանչով, դափով, նազանի:

դարդիրըս շատացավ` ասիլ իմ ուզում
աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում
համաշա, յա’ր, քիզիդ խոսիլ իմ ուզում
սիրտըս չէ կըշտանում գափով, նազանի:

հայալու իս` ադաբ ունիս, ար ունիս
ձիռիտ դաստա կապած սուսանբար ունիս
տուր ինձի սըպանե` իխտիար ունիս
հենչաք ըլի` կենաս բափով, նազանի:

սայաթ~նովեն ասաց` արզ անիմ խանին
ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին
հենչաք ըլի, յա’ր, գաս իմ գերեզմանին,~
ածիս խողըն վըրես ափով, նազանի:


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...