lirik lagu arthur meschian – where were you god
ո՞ւր էիր, աստված — երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ…
ու՞ր էիր, աստված — երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ:
ո՞ւր էիր, աստված — երբ ավերում էին չքնաղ մի երկիր
ո՞ւր էիր, աստված — երբ, խենթացած ցավից, աղաչում էինք — ամեն…
ո՞ւր էիր, աստված — երբ արդարության աչքերը կապվեց
ո՞ւր էիր, աստված — երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց:
ո՞ւր էիր ,աստված — երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
լուռ էիր աստված — երբ, խաչերին գամված,աղոթում էինք — ամեն…
իմ կարոտ հոգում,չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ տեր
ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք
ո՞ւ ր էիր, աստված — երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
ո՞ւր էիր աստված — երբ հույսերս կտրած աղոթում էինք — ամեն…
ուժ տուր մեզ, աստված,որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք
սիրտ տուր մեզ, աստված,որ տառապանքի շուրթերը ջնջենք…
լույս տուր մեզ, աստված,որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք
հույս տուր մեզ, աստված,որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից — ամեն…
Lirik lagu lainnya:
- lirik lagu kat von d – exorcism (neo remix)
- lirik lagu slastic – wyd
- lirik lagu lims, greenwok, sickboysaturn! – the story of f3nsty
- lirik lagu arturo meza – si tuviera un corazón
- lirik lagu superp0s – on
- lirik lagu raulin rodriguez – hoy te quiero mas
- lirik lagu brayan medina – mr. superstar
- lirik lagu claudio botelho – meia vida não é vida
- lirik lagu josh tavares – that one party last year…
- lirik lagu sleezy anti – stamina