lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu armen movsisyan – ari enker

Loading...

արի ընկեր նստենք ամբողջ գիշեր
ու քշենք մեկ մեկ գրված երգերը
իսկ ծխակոլոլ կոկորդով պոկենք
մեռած քաղաքի անթափանց գիշերը

արի այսօր ինչպես բազում անգամ
սիրուն ձոնենք գիշերվա պատրանքը
դառնանք երազից պոկված փոքրիկ իշխան
ու շոշափենք անցնող մեր կյանքը

այսօր քամին ունի ըմբոստ երանգ
մեր խենթության ժամը հասել է
ոչինչ, որ կուշտ, բայց վաղուց դատարկ մի կանգ
մեր խենթությունը հայհոյել է:
ոչինչ որ մեր ափին չկա փարոս
ու մերժեցինք ընդունված միջինը
մեր կյանքը սա է` փշոտ ու քարահոս
տեր աստված, չլինենք վերջինը

այսօր սիրո գիժ կարկուտ է մաղելու
որ խլացնի սթափության ճիչերը
այսօր մոմերը մեր խոհերն են լիզելու
քանի որ խենթ է այս գիշերը

այսօր ձմռան կեսին մեր բողբոջն է բացվելու
ինչ փույթ, թե ցուրտ է` նա է առաջինը
այսօր երգենք, գուցե վաղն ենք մեռնելու
տեր աստված, չլինենք վերջինը:

արի ընկեր երգենք ամբողջ գիշեր
ու փշրենք մեկ մեկ սառցե սրտերը
իսկ ցեխակոլոլ ձեռքերով քերենք
մեռած քաղաքի սրբատառ քարերը:


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...