lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu yellowheart. - vochinch chem hishum

Loading...

[intro]
(ոչինչ)

[verse 1]
մարմնիդ ամեն մասը անգիր գիտեի
շնչիդ ամեն ձևը ականջներումս պահել էի
ձեռքդ զգում էի առանց բռնելու
շուրթերդ զգում էի նույնիսկ առանց համբուրելու

[refrain]
իսկ հիմա չեմ հիշում
ոչ հպումդ, ոչ էլ համդ
իսկ հիմա չեմ հիշում
ոչ ձևը մարմնիդ ու ոչ էլ հոտդ (ոչ էլ հոտդ)

[pre~chorus]
աչքերդ եմ հիշում ու կիսաքնած ձայնդ
ու ժպիտդ, երբ շոյում էի
արցունքներիդ համը հենց տխուր էիր
տաքությունդ հենց մոտ էիր

[chorus]
ուրիշ ոչինչ էլ չեմ հիշում
ուրիշ ոչինչ էլ չեմ հիշում

[verse 2]
սիրո լեզուդ հազիվ սովորել
ամեն նեղվածդ մտքումս արդեն պահել էի
որ էլ չանեի
ամեն հայացքդ մի վայրկյանում
թարգմանում ու զգում էի, որ թեթևացնեի, չծանրացնեի (չծանրացնեի)
[refrain]
իսկ հիմա չեմ հիշում
ոչ քո սերը ոչ էլ իմը
իսկ հիմա չեմ հիշում
ո ՛չ մնալդ, ո ՛չ պահելդ

[pre~chorus]
աչքերս եմ հիշում ու դողացող ձայնս
ու ժպիտս, երբ խաբում էիր
արցունքներիս համը հենց տխուր էի
սառնությունս հենց մոտ էիր

[chorus]
ուրիշ ոչինչ էլ չեմ հիշում
ուրիշ ոչինչ էլ չեմ հիշում


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...