lirik lagu sayat-nova - kamancha
ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա
նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա
ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա
քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:
անգաճըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ` ջավահիր քարած
կութըդ շիրմայէմէն պիտի, փուրըդ` սադափով նաղշ արած
սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ` փանջարա արած
օչով ղիմէթըդ չի գիդի` լալ ու ալմասն իս, քամա՛նչա:
ճիպոտըդ վարաղնած պիտի` թահր ունենայ հազար ռանգով
ձարըդ ռաշի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր հանգով
շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով
անուշահամ գինով լիքըն` դուն օսկէ թասն իս, քամա՛նչա:
ածողիդ է՛րկու կու շինիս, առաջ չայի, ղափա գ’ուզիս
կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գ’ուզիս
յիփ վիր գուքաս մէջլիսումըն` քաղցըր զող ու սափա գ’ուզիս
բոլորքըդ գօզալնիր շարած` մէջլիսի կէսն իս, քամա՛նչա:
շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն
յիփ քաղցըր ձայնըդ վիր կ’օնիս` բաց կու’լի հիդըդ խաղողըն
խալխին էս իլթիմազն արա` ասին. «ա՛պրի քու ածողըն»:
քանի սաղ է սայաթ~նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:
Lirik lagu lainnya:
- lirik lagu the burnt pines - mother on the mountain
- lirik lagu sundraks - en el bloque
- lirik lagu kha - molotov
- lirik lagu victor tavares - o que fazer sem você?
- lirik lagu hollow hand - blue eyed babies
- lirik lagu rückhand ricky & kalasznikodem - reefer madness
- lirik lagu niko rubio - the only exception
- lirik lagu мигрень(migraine), seclude, longsluv - не брошу(ne broshu)
- lirik lagu brilliant dadaşova - nə əcəb
- lirik lagu j.o sarmiento - anino