lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu raffi zakarian - toun mer sourp sern es hayasdan

Loading...

դուն մեր սուրբ սէ՛րն ես, հայաստան

քեզ եմ գովերգում, իմ հզօր հայրենիք
հիւսելով փառքդ՝ փայլուն ու պանծալի։
քեզմով եմ ապրում, իմ մեծագոյն երջանկութիւն
վառ կը մնաս դու, սրտին մէջ ազգիս դիւցազուն:

տէր իմ ուժ տուր, տէր իմ օրհնիր
ուզում եմ ծառայել սիրով ու անդուլ
իմ փառապանծ, իմ պերճափայլ
դրախտավայր հայրենիքին:

դու մեր սուրբ սէրն ես, հայաստան
երկիր հնամենի
դու մեր պատիւն ես, հայաստան
երկիր հերոսների։

քեզ եմ պատկանում, իմ ազատ հայրենիք
յաւէտ ծաղկիր դու, լոյս սէր ու յոյս սփռիր։
քեզ գրկում եմ պինդ, տալիս ես եռանդ ջերմութիւն
դարձնում քաջարի, քեզ պահելու, իմ վեհութիւն։

տէր իմ յոյս տուր, տէր իմ պահիր
քո ժողովուրդի սրբութիւնը օծիր
իմ պատուական, իմ թանկագին
հայրենիքը դու պահպանիր։
լուսափայլ , դու յաւերժ, ծաղկաւէտ, սիրասուն
բուրաստան, հող բերրի, երկիր ծիրանի
հարազատ, մեր օրրան, հմայիչ, ցանկալի, կենսատու, հայրենիք, հանճարածին:

դուն մեր սուրբ սէ՛րն ես, հայաստան
կազմակերպութեամբ ռաֆֆի զագարեանի
երաժշտութիւն: ռաֆֆի զագարեան
խօսք: վրոյր տէմիրճեան
սոյն երգը կը կատարեն տաղանդաւոր երգիչներ
գառնիկ սարգիսեան, էլի պէրպէրեան, ռաֆֆի զագարեան, մարթին եորկանց, ժոզէֆ գրիգորեան, յովսէփ կոմիտաս ու վրոյր տէմիրճեան։


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...