lirik lagu lav eli - պարերի արքան (king of dance)
ինձ դեռ շատ դու կհիշես
պարերի արքան եմ ես։
իմ ձեռքով շոյող~ճկուն
ես հասնում եմ քո հոգուն՝
խորքում։
իսկ ջահերը իմ կրքի
լույս են տալիս ամենքին՝
պայծառ։
գիշերները մութ ու վառ
ես պարում եմ անդադար
այն պարերը, որ լույսով
վերհիշում ես դու հույսով՝
թաքուն։
բայց պահում ես քեզ այնպես
բե՛ս, կարծես դու չգիտես՝
ոչինչ։
չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
գիշերը քնել, գիշերը սպանել
պարի՛ր ինձ հետ ու պարզ կտեսնես՝
ինչ ասել է այս գիշերը
արքայի գրկում լինել։
երբ մթնում է քաղաքում
սիրտն է ձեր թույլ բաբախում։
գիշերները ծախեցիք
մի քիչ հանգիստ գնեցիք՝
փողով։
իսկ լուսինը կույս ու հեզ
փնովում է հիմա ձեզ՝
էխ դու՛ք։
ես ապրում եմ կատվի պես
հենց այդպես պիտի ապրես
որ գիշերը հասկանա
որ իրեն չես մոռանա՝
երբեք։
չէ որ պետք է ընդունել
մեղք է գիշերը քնել՝
վատնել։
չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
գիշերը քնել, գիշերը սպանել
պարի՛ր ինձ հետ ու պարզ կտեսնես՝
ինչ ասել է այս գիշերը
արքայի գրկում լինել։
երբ պարում ենք ես ու դու
մեր մեջ կրակն է թնդում
մենք պահում ենք մեզ, ինչպես
արեգակը պինդ լինես՝
գրկած։
տրվելով արբած շոգին
պար է գալիս մեր հոգին՝
ուրախ։
չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
գիշերը քնել, գիշերը սպանել
պարի՛ր ինձ հետ ու պարզ կտեսնես՝
ինչ ասել է այս գիշերը
արքայի գրկում լինել։
Lirik lagu lainnya:
- lirik lagu those poor bastards - a wolf
- lirik lagu marco montagnini - misero mortale
- lirik lagu cynthexo - call me
- lirik lagu mope & mxrtmane - reels
- lirik lagu all them witches - before the beginning
- lirik lagu charles gounod - chantez noël
- lirik lagu hendx - of love (prelude)
- lirik lagu fiof - heiligabend
- lirik lagu rap glock big stinky - green beans 3
- lirik lagu arxangeek - 2blazerz