lirik.web.id
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

lirik lagu anoush hngyak - pokrik ishkhan

Loading...

ձյան սպիտակ վերմակի տակ
հողը տաք է այնքան տաք
ինչպես շունչը իմ մանկան

քնի մեջ առավոտյան:

ինչպես շունչը իմ մանկան
քնի մեջ առավոտյան:

քնի մեջ առավոտյան
կա մի պահ հավերժության
փոքրիկիս իր երազում
հրեշտակներ են այցելում:

նա ժպտում է քնի մեջ
երբ երազն է օրորվում
բայց երազը ունի վերջ
երբ որ օրն է արթնանում:

երբ որ օրն է արթնանում
իր հետ ուր է մեզ տանում
թե երազ է դա մի նոր
որ տեսնում ենք ամեն օր:

պղտոր գետը հոգսերի
մեզ տանում է դեպի վար
տուր ինձ ձեռքդ բարեկամ
մենք պետք է օգնենք իրար:

մութ է մութ է մեր ճամփան
չի երևում ոչ մի բան
խոսքերը մեկ են արել
տեր աստվածն ու |սատանան:

քեզ դեռ շատ կտրորեն
կծաղրեն ու կգնան
հետո կամ կփոշմանեն
կամ ուժեղ կհռհռան:

բայց որքան էլ տրորեն,
տրորեն ու հռհռան,
չես դառնա դու սրիկա
մանկության փոքրիկ իշխան:

հրաշքները չեն մեռնում
նրանք կան ու կմնան
թե հավատ կա քո սրտում
եվ կա սերը անձնական:

հրաշքները կմնան,
քանզի կա փոքրիկ իշխան,
որ սիրում է տիեզերքն
ու աշխարհը այս դաժան:

մի լքիր ինձ հետ մնա,
մանկության փոքրիկ իշխան,
միասին պիտի անցնենք
ճանապարհը փորձության:

մութ է մութ է մեր ճամփան,
չի երևում ոչ մի բան,
խոսքերը մեկ են արել
տեր աստվածն ու սատանան

ձյան սպիտակ վերմակի տակ
հողը տաք է այնքան տաք
ինչպես շունչը իմ մանկան
քնի մեջ առավոտյան:

քնի մեջ առավոտյան
կա մի պահ հավերժության
փոքրիկիս իր երազում
հրեշտակներ են այցելում:


Lirik lagu lainnya:

LIRIK YANG LAGI HITS MINGGU INI

Loading...